Գիտնականները պարզել են, որ Վան Գոգի «Արևածաղիկները» գենային մուտացիայի նշաններ ունեն

Գիտնականները պարզել են, որ Վան Գոգի «Արևածաղիկները» գենային մուտացիայի նշաններ ունեն

PanARMENIAN.Net - Վան Գոգի կտավի վրա պատկերված արևածաղիկները գենային մուտացիայի ախտանիշեր ունեն, ասվում է Ջորջիայի համալսարանի գիտնականի PLoS Genetics ամսագրում տպագրված հոդվածում:

Վան Գոգի կտավում պատկերված ծաղիկների մեծ մասն ունի փոքր «պտղաբեր» ներքին սկավառակ, որը գրեթե չի երևում բազում արտաքին ծաղիկ-թերթիկների ետևում, ինչը, ինչպես պարզել են գիտնականները, գենային մուտացիայի արդյունք է: Գիտնականները պարզել են, որ մուտացիան տեղի է ունենում HaCYC2c գենում, որը պատասխանատու է անպտուղ ծաղիկների աճի համար:

Գիտնականներն ապացուցել են, որ վայրի արևածաղիկների մոտ նման մուտացիա չի նկատվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---