ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏԱՑԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՎԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵԼ ՊԵԿԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Չինաստանի ԱԳՆ պատվիրակությանը փոխարտգործնախարար Լի Հույի գլխավորությամբ: Վերջինս ՀՀ ղեկավարին է փոխանցել Չինաստանի նախագահ Հու Ջինտաոյի այս տարվա ընթացքում Պեկին պետական այց կատարելու պաշտոնական հրավերը: Հրավերը շնորհակալությամբ ընդունվել է, իսկ այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ բոլոր ոլորտներում դրական դինամիկան ակնհայտ է, եւ լավ հիմք է ստեղծված փոխգործակցության հետագա ընդլայնման համար:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---