ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵՑ, ՈՐ ԱՊՐԻԼԻ 16-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի միավորված ընդդիմության ապրիլի 16-ի հանրահավաքը տեղի կունենա ամեն դեպքում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, ընդդիմության ղեկավարությունը արդեն դիմել է Երեւանի քաղաքապետարան հանրահավաք անցկացնելու հայտով: Ինչ վերաբերում է հանրահավաքի անցկացման վայրին, ապա, ինչպես պարզաբանել է Ս.Դեմիրճյանը, ընդդիմությունը համաձայն է հանրահավաք կազմակերպել ցանկացած այլ վայրում, քանի որ Ազատության հրապարակում, որտեղ նախատեսվում էր այն, ապրիլի 16-ին տոնախմբություն է կազմակերպվելու Ոստիկանության օրվա առթիվ: Այն հարցին, թե հանրահավաքին կհաջորդի արդյոք երթ, «Արդարության» առաջնորդը դժվարացել է պատասխանել, քանի որ, նրա խոսքերով, իրավիճակը երկրում իրականում լարված է, եւ ընդդիմությունը չի ցանկանում, որպեսզի այն անվերահսկելի դառնա:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---