ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ, ԵԹԵ ՆԱ ՉՓԱԿԻ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ՉԽՈՉԸՆԴՈՏԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի ընդդիմության կողմից անցկացվող հանրահավաքները չվերածվեն Երեւանի կարեւոր տրանսպորտային մայրուղիների շրջափակման, ոչ ոք մտադիր չէ խանգարել նրանց արտահայտել իրենց տեսակետը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, իշախնությունը չէր խանգարում ընդդիմությանը օրեր շարունակ նստացույց եւ հանրահավաքներ անցկացնել Թատերական հրապարակում: «Սակայն եթե ընդդիմության կողմից փորձեր ձեռնարկվեն ուշադրություն գրավել մայրուղիների շրջափակման կամ պետհիմնարկների աշխատանքին խոչընդոտելու միջոցով, ապա ոստիկանությունը կանի այն, ինչ պարտավոր է անել: Եվ նախագահը կանի այն, ինչ պարտավոր է ըստ Սահմանադրության` ապահովել իշխանության օրգանների նորմալ գործունեությունը»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---