ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

PanARMENIAN.Net - Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոչ մի նոր առաջարկ չեն ներկայացրել: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ հանդիպմանը կողմերը ճշտել են իրենց մոտեցումները եւ շփման հնարավոր եզրերը: Միեւնույն ժամանակ նախարարը չափազանց օգտակար է անվանել Պրահայի հանդիպումը, հայտարարելով, որ այն անպայման շարունակություն կունենա` հաջորդ հանդիպումը կկայանա մոտավորապես մայիսի կեսերին: Վարդան Օսկանյանը իր դրական կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Պրահայում ներկայացված Մինսկի խմբի նոր համանախագահ Սթիվեն Մաննի թեկնածության վերաբերյալ` նկատելով, որ նա «փորձառու դիվանագետ է, որը հիանալի գիտի տարածաշրջանը եւ հակամարտության պատմությունը»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---