«Բիբլոս Բանկ Արմենիան» բացել է երևանյան իր երկրորդ մասնաճյուղը![]() 18 ապրիլի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը Կոմիտաս 38/2 հասցեում պաշտոնապես բացեց Երևանում գործող երրորդ մասնաճյուղը՝ ծառայությունները Կոմիտասի և հարակից թաղամասերի բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: Բացմանը ներկա էին «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության ղեկավարներ, Կենտրոնական բանկի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Կոմիտասի մասնաճյուղը համապատասխանում է արտերկրում և Հայաստանում գործող Բիբլոս Բանկի մյուս մասնաճյուղերի չափանիշներին՝ ապահովելով Բանկի ճանաչումն ու հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու լավագույն փորձը: «Կոմիտաս թաղամասը կարևոր բնակելի և բիզնես տարածք է, որն ունի աճի և զարգացման լայն հնարավորություն: Կոմիտասում բանկային ծառայությունների համար հեռանկարներ և նպաստավոր պայմաններ կան, ուստի որոշեցինք այստեղ ունենալ Բիբլոս Բանկի մշտական ներկայությունը», - նշեց Կոմիտասի մասնաճյուղի կառավարիչ պարոն Փալիկյանը: Կոմիտասի մասնաճյուղը ևս շարունակում է Բիբլոս Խմբի 60 տարիների ավանդույթները և փոխշահավետ պրոդուկտներ ու ծառայություններ է առաջարկում հաճախորդներին և օգտատերերին: «Կոմիտասի մասնաճյուղի բացումով՝ վերահաստատում ենք «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի ռազմավարական մոտեցումը, որով զարգացնում ենք մասնաճյուղային ցանցը՝ մեր հաճախորդների մուտքը բանկային ծառայություններ բարելավելու և դյուրին դարձնելու համար», - նշեց «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ղուկասյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |