2011թ. ավարտին ՎՏԲ Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 58 մլրդ դրամ

2011թ. ավարտին ՎՏԲ Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 58 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 2011-ի տվյալներով Հայաստանի բանկային համակարգում դուրս է եկել երկրորդ տեղը 12,6 տոկոս բաժնով, ապրիլի 20-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «ՎՏԲ Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի պաշտոնակատար Յուրի Գուսևը: Նրա խոսքով, բանկը ՎՏԲ24 Բանկի հետ համատեղ 2010-2011թթ. ընթացքում անցկացնում է մանրածախ բանկային ծառայությունների վերագործարկման նախագիծ: «Վարկային պորտֆելի աճը վերջին 2 տարում կազմել է 120 տոկոս, միաժամանակ 2011-ին վարկային պորտֆելի աճի տեմպը կազմել է 44 տոկոս»,- ասել է նա:

Դրա հետ կապված բանկիրը հավելել է, որ 2011-ի ավարտին ՎՏԲ Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելի ծավալը կազմել է 58 մլրդ դրամ: Միաժամանակ, նրա խոսքով, փոխվել է մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելի կառուցվածքը պրոդուկտների լայն տեսականի տրամադրելու հաշվին:

Ինչպես հաղորդել է Գուսևը, 50 մլրդ դրամ դեպոզիտային պորտֆելով բանկը 2011-ի տվյալներով զբաղեցրել է 5-րդ տեղը՝ ապահովելով 25 տոկոս աճ:

Բանկի հպարտությունը նրա քարտային բիզնեսն է, որտեղ 2 տարվա ընթացքում աճը կազմել է 140 տոկոս, քարտերի ընթացիկ պորտֆելը գերազանցել է 150 000 հատը՝ 2011-ի ընթացքում ապահովելով 38 տոկոս աճ:

Ամփոփելով բանկի գործունեության արդյունքները 2011-ի ընթացքում, Գուսևը նշել է, որ բանկը Հայաստանում մանրածախ բիզնեսի զարգացման դինամիկայով առաջատար է, բանկը նման պլաններ ունի նաև 2012-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---