Փորձագետ. Հայաստանը պետք է ձգտի, որ Ռուսաստանն ավելի հարգանքով վերաբերի իրեն

Փորձագետ. Հայաստանը պետք է ձգտի, որ Ռուսաստանն ավելի հարգանքով վերաբերի իրեն

PanARMENIAN.Net - «Եվրասիական միությունը Խորհրդային Միությանը վերադառնալու ծրագիր է»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, այս ծրագիրը վերադարձ է Խորհրդային Միություն, այն ստեղծել են խորհրդային հոգեբանություն ունեցող մարդիկ: Փորձագետի խոսքով, որոշ երկրներ այլընտրանքի հնարավորություն չունեն, սակայն Հայաստանը ճիշտ է վարվում` Եվրոպայի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագիր հաստատելով:

Կիրակոսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար Ռուսաստանը մնում է անփոխարինելի գործընկեր, և ԵՄ հետ հարաբերությունները դրա վրա չեն ազդի: Սակայն Ռուսաստանի համար Հայաստանը տարածաշրջանում միակ դաշնակիցն է: Հայաստանը պետք է ձգտի, որ Ռուսաստանն ավելի հարգանքով վերաբերի իրեն:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---