ԵՐԵՎԱՆԸ ԳՈՅՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱՐԻԱՅԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանն այսօր գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ «Աջարական ինքնավարության եւ Վրաստանի կենտրոնական իշխանության միջեւ լարված հակամարտությունը ավարտվեց հիմնականում խաղաղ ճանապարհով եւ անարյուն»: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: «Այս հիմնախնդրի հանգուցալուծումը եւս մի կարեւոր քայլ է Վրաստանում, հետեւաբար` ողջ Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու ճանապարհին: Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք Վրաստանի բարձրագույն իշխանությունների հետեւողական եւ վճռական քաղաքականությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ կարգավորել այս լուրջ խնդիրը», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---