Արմեն Մարտիրոսյան. Այս տարի ընտրարշավն աչքի ընկավ «ցեխշպրտումներով»

Արմեն Մարտիրոսյան. Այս տարի ընտրարշավն աչքի ընկավ «ցեխշպրտումներով»

PanARMENIAN.Net - Հավատալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գալով իշխանության, կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, քաղաքական ֆանտաստիկանի ժանրից է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը վերջերս եղել են Լոնդոնում և այնտեղ հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարության աշխատակիցների հետ, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցությամ անդամ Արմեն Մարտիրոսյանը:

«Հերթական ապատեղեկատվությունն է: Այս տարի ընտրարշավը բավականին բուռն ստացվեց և աչքի ընկավ «ցեխշպրտումներով» հատկապես «Ժառանգության» ուղղությամբ»,- ասաց բանախոսը՝ դա պայմանավորելով նարանով, որ հակառակորդները տեսնում են, որ ամենամեծ ընտրազանգվածն ունի «Ժառանգությունը». «Եվ քանի որ չունեն մեր դեմ որևէ փաստարկված խոսք, մնում է դիմել միայն ապատեղեկատվությանն ու լուտանքներին»:

Արմեն Մարտիրոսյանը նաև հերքեց այն լուրերը, թե ինքը ՀՀ գլխավոր դատախազի սանիկն է և իր ձայները տալու է նույն ընտրատեղամասում առաջադրված Վահան Կարապետյանին. «Սա սև PR է: Ես որևէ ազգակցական կամ որևէ այլ կապ չունեմ որևէ պաշտոնատար անձի հետ: 6-րդ ընտրատարածքում ես գնում եմ հաղթանակի: Ինձ տված յուրաքանչյուր քաղաքացու ձայն պաշտպանվելու է ամբողջությամբ, ողջ ծավալով»:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---