2011 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ծախսել է շուրջ 2 մլրդ 800 մլն դրամ

2011 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ծախսել է շուրջ 2 մլրդ 800 մլն դրամ

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 10-րդ ժողովը: ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ներկայացրեց 2011 թվականի ՀՖՖ ֆինանսական հաշվետվությունը:

Նախորդ տարի ֆուտբոլի ֆեդերացիա մուտքագրվել է շուրջ 3 մլրդ 6 մլն դրամ: Ֆինանսական միջոցները ստացվել են ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ինչպես նաև հեռարձակման երկարաժամկետ վարկային միջոցների, պետբյուջեի և այլն եղանակով:

Ինչպես նշեց Մինասյանը, 2011 թվականին ֆուտբոլի ֆեդերացիան ծախսել է շուրջ 2 մլրդ 800 մլն դրամ, որից ազգային հավաքականների համար` 753 մլն:

2012 թվականին նախատեսվում է ՀՖՖ մուտքագրել մոտավորապես 3 մլրդ դրամ: Մոտ այդքան էլ նախատեսվում է ծախսերի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---