Ֆրանսուա Խավիեր դե Դոնեա. Հայաստանի խնդիրը ոչ թե օրենսդրությունն է, այլ իրավունքի կիրառումը 7 մայիսի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության հատուկ ներկայացուցիչ Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան իր գնահատականն է տվել մայիսի 6-ին Հայաստանում կայացած ընտրությունների ընթացքին՝ Հայաստանի խնդիրը կապված է իրավունքի կիրառման հետ: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը կատարել իր խոստումն այն մասին, որ դրանք լինելու են լավագույն ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության մեջ՝ Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան նշել է, որ որոշ ոլորտներում այս ընտրությունները նախորդներից լավն էին, որոշ ոլորտներում իրավիճակը նույնն է մնացել և բարելավման կարիք ունի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նահանջ կա: «Հայաստանի խնդիրը ոչ թե օրենսդրությունն է, որը լավն է, այլ իրավունքի կիրառումը շահագրգիռ կողմերից»,-ասել է նա: Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան նշել է, որ իրավոնքի կիրառման խնդիր կարող է ծագել ոչ միայն ԸՕ, այլ նաև Քրեական օրենսգրքի, ճանապարհային երթևեկության կանոնների դեպքում: Իր հերթին Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Քշիշտոֆ Լիսեկը հավելել է, որ կարելի է բարելավել օրենսդրությունը, սակայն, «ամեն ինչ ձախողել տխմար թանաքի պատճառով»: Ընտրությունների ժամանակ որոշ տեղամասերում տեխնիկական խնդիրներ առաջացան կապված թանաքի որակի հետ՝ քանի որ դրոշմակնիքների թանաքը չափազանց շուտ էր ցնդում: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |