Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ԱԺ ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով

Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ԱԺ ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով

PanARMENIAN.Net - Առաջնորդվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով` Պաշտպանը որոշում է կայացրել հանդես գալ 2012թ-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով, որը կպատրաստվի հարուցված վարույթների արդյունքների և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող հետընտրական գործընթացների մշտադիտարկման հիման վրա: Այս մասին PanARMENIAN-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ կգտնեն ոչ միայն նախընտրական քարոզչության, ընտրությունների օրվա, այլև հետընտրական շրջանում մի շարք պետական մարմինների, այդ թվում ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև ընտրական գործընթացի այլ մասնակիցների գործողությունների վերաբերյալ փաստացի տվյալները և Պաշտպանի գնահատականները:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---