ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԼԱՉԻՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ 3 հունիսի 2004 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, պատանդների որոնման եւ գերիների ազատ արձակման Միջազգային աշխատանքային խումբը (ՄԱԽ) հայտարարում է, որ Լաչինում ադրբեջանցի կամիկաձե երեխաների ճամբարների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է ՄԱԽ-ի տարածած մամլո հաղորդագրությունում, որի համանախագահները վերջերս այցելել էին Լաչին: Հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարվա մայիսի 20-ին ադրբեջանական «Զերկալո» թերթում հրապարակվել է լրագրող Լալա Նուրիի «Լաչինը «Բուխենվալդ» է ադրբեջանցի երեխաների համար» հոդվածը: Հոդվածը հայտնվել է այն բանից հետո, երբ ՄԱԽ-ի համանախագահ Փ. Զաքարեիշվիլին հերյուրանք է անվանել Հայաստանից փախուստի դիմած Ռոման Թարյանի եւ Արթուր Ապրեսյանի այն հավաստումները, թե հայկական կողմից գերված ադրբեջանցի երեխաներից կամիկաձե են պատրաստում: Հոդվածում հաղորդվել է, որ ոմն գործարար Ասաֆ Ալիմարդանովը զանգահարել է թերթի խմբագրություն եւ պատմել, որ իր հետ աշխատող «ամերիկացի ինժեներ Թերրի Քեյգլը 90-ական թթ. օկուպացված Լաչին այցելության ընթացքում հանդիպել է հայերի մոտ գտնվող ադրբեջանցի երեխաների հետ»: «Զերկալո» թերթի խնդրանքով Ալիմարդանովը կրկին կապվել է Քեյգլի հետ «Լաչինում գտնվող հատուկ ճամբարում ադրբեջանցի երեխաներ պահելու փաստը հավաստող տեղեկատվություն ստանալու համար»: Լրագրող Լ. Նուրին առաջարկել է ՄԱԽ-ին գտնել եւ հայրենիք վերադարձնել ադրբեջանցի երեխաներին: ՄԱԽ-ի հարցմանն ի պատասխան Թերի Քեյգլն իր զարմանքն է հայտնել իրեն վերագրվող հաղորդագրությունների առնչությամբ` կտրականապես հերքելով հոդվածում բերված տեղեկությունները: Ընդ որում նա առաջարկել է կապվել պաստոր Դ. Գոեխրինգի եւ կամավոր Ս. Բրաունի հետ, որոնք «Ագապե» նախագծի շրջանակներում մարդասիրական առաքելությամբ բազմիցս եղել են Լաչինում: Վերջիններիս հետ զրույցում պարզվել է, որ նրանք օգնություն են ցուցաբերել մանկական հաստատությանը, որտեղ դաստիարակվել են հայ երեխաներ: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Caucasus Heritage Watch. Արցախում հայկական մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023-ի աշնանից աճել է 75%-ով Առավել տեսանելի բացասական ազդեցությունները շարունակում են տեղի ունենալ Շուշի քաղաքում 20 մլն դրամ` աղետից տուժած բնակիչներին Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ |