«Nabucco»-ի շինարարությունը կարող է սկսվել 2015-ին և ավարտվել 2018-ին

«Nabucco»-ի շինարարությունը կարող է սկսվել 2015-ին և ավարտվել 2018-ին

PanARMENIAN.Net - «Nabucco» գազատարի շինարարությունը, որը կոչված է Կասպից տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից գազ տեղափոխել եվրոպական երկրներ, կարող է սկսվել 2015-ին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ մեջբերելով OMV ավստրիական ընկերությունում գազային բաժանմունքի ղեկավար Հանս Պետեր Ֆլորենին:

«Եթե ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման հարցով գործընկերները հաջորդ տարի որոշում ընդունեն խողովակաշարի երթուղու մասին, շինարարությունը կարող է սկսվել 2015-ին և ավարտվել 2018-ին»,- հաղորդել է Ֆլորենը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---