Անատոլի Շևչենկո. Սպառնալիքի դեպքում ՈՒԳԿ-ն անհապաղ օգնության կհասնի Հայաստանի կազակներին

Անատոլի Շևչենկո. Սպառնալիքի դեպքում ՈՒԳԿ-ն անհապաղ օգնության կհասնի Հայաստանի կազակներին

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին «ՀԱՊԿ ինստիտուտի» հայկական ազգային ներկայացուցչությունում կայացել է Հայկական կազակական ուժերի համատեղ միավորման (ՀԿՈՒՀՄ) գերագույն ատաման, գեներալ-լեյտենանտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Նվեր Թորոսյանի հանդիպումը Ուկրաինական գրանցված կազակության (ՈՒԳԿ) ներկայացուցիչների հետ, ովքեր եռօրյա այցով ժամանել են Հայաստան Շուշիի ազատագրման 20-ամյա և ՀՄՊ-ում Հաղթանակի 67-ամյա տարեդարձի շրջանակներում: Ուկրաինական կազակական պատվիրակության կազմի մեջ մտել են ՈՒԳԿ հետման, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության Ինֆորմատիկայի և արհեստական բանականության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Անատոլի Շևչենկոն և գեներալ-մայոր Վլադիմիր Կնիշենկոն: Կողմերը քննարկել են համագործակցության, միջոցառումների համատեղ անցկացման, փորձի փոխանակման ծրագրերի հարցերը:

Վերջերս Ուկրաինայի կազակների կողմից Ադրբեջանի նախագահին շքանշան հանձնելու մասին հարցին Շևչենկոն պատասխանել է, որ ՈՒԳԿ-ն ոչ միայն կապ չունի դրա հետ, այլ նաև դեմ է եղել, որպեսզի առանձին կազմակերպությունները հանդես գան Ուկրաինայի բոլոր կազակների անունից: «Մենք ձեզ հետ գտնվում ենք ճշմարտության համար պայքարի մի կողմում»,- ասել է նա և հավելել, որ սպառնալիքի դեպքում ՈՒԳԿ կազակները անհապաղ օգնության կհասնեն Հայաստանի կազակներին:

Հանդիպման ավարտին Թորոսյանին հանձնվել է «Ուկրաինական պետական կազակության 10 տարի» շքանշանը:

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---