Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Հռոմի մրցաշարի երկրորդ շրջան և կխաղա Էնդի Մառռեյի հետ (վիդեո)

Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Հռոմի մրցաշարի երկրորդ շրջան և կխաղա Էնդի Մառռեյի հետ

PanARMENIAN.Net - Հռոմի մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը պարտության է մատնել իսպանացի Ալբերտ Ռամոսին: Արգենտինացի թենիսիստը ուժեղ է գտնվել 6:3, 6:4 հաշվով:

Նալբանդյանը վերցրել է մրցակցի մատուցումները և հաղթանակ տարել 4 գեյմերում` թույլ տալով Ռամոսին 2 բրեյք կատարել: 1 ժամ և 36 րոպեների ընթացքում Նալբանդյանը կատարել է 4 էյս` նույն քանակությամբ կրկնակի սխալների պարագայում: Ռամոսն իր հաշվում ունի 1 էյս և 5 կրկնակի:

Ավելի վաղ մրցակիցները կորտում չէին հանդիպել: Մրցումների երկրորդ ռաունդում Նալբանդյանը կխաղա բրիտանացի Էնդի Մառռեյի հետ: Թենիսիստները նախկինում հանդիպել են 6 անգամ և 4:2 հաշվով առջևում է բրիտանցին:

Հռոմի մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին և նրա մրցանակային ֆոնդը կազմում է 2.950.475 եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---