ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՊԿ ԵՎ ԵՎՐԱՍՏԸ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, համաժողովին կնախորդեն ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը: Այդ կապակցությամբ հայկական պատվիրակության կազմում, մասնավորապես, ընդգրկված է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ ղեկավարների նեղ շրջանակում նախատեսվում է մտքերի փոխանակություն կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության նոր կառուցվածքի ձեւավորման գործում նրա դերի եւ նշանակության վերաբերյալ: Նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, մասնավորապես 2004-2005թթ. ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաեւ կազմակերպության խաղաղարար գործունեության մեխանիզմների ձեւավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Աստանա կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահը կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) միջպետական խորհրդի նիստերի աշխատանքներին, որտեղ Հայաստանը ունի դիտորդի կարգավիճակ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---