ԱՆՏՎԵՐՊԵՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-21-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում հայ համայնքը կանցկացնի hայկական մշակույթի օրեր, որի շրջանակներում կբացվի նաեւ հայ գրքի ցուցահանդես: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում, ցուցահանդեսում կներկայացվի վերջին տարիներին հրատարակված մոտ 300 անուն գիրք: Միջոցառման ավարտից հետո այդ գրքերը կդառնան Անտվերպենի հայ համայնքի գրադարանի հիմքը: Աղբյուրի համաձայն, մշակութային օրերի շրջանակներում սեպտեմբերի 21-ին հանդիսավոր արարողությամբ կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության օրը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---