ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆԵԼ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀՐԱԴԱԴԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՀՊԱՆՎԻ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Պետք է ամեն ինչ անել, որ հրադադարը Հայաստանի եվ Ադրբեջանի միջեւ պահպանվի: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը` մտահոգություն հայտնելով վերջին ժամանակներս հայ եւ ադրբեջանցի զինված ուժերի շփման գծում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Մեր անհանգստությունը այդ կապակցությամբ մենք փոխանցում ենք երկու կողմերին, նշել է դեսպանը, կտրականապես դեմ հանդես գալով նման միջադեպերի կրկնմանը, որոնք «բացասաբար են անդրադառնում ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումների վրա»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---