Հայ ուսանողները կարող են մասնակցել ամառային դասընթացներին Հունաստանում

Հայ ուսանողները կարող են մասնակցել ամառային դասընթացներին Հունաստանում

PanARMENIAN.Net - «Foundation for Hellenic World» հիմնադրամը՝ Աթենքի համալսարանի և Օնասսիս մշակութային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնում է Plato’s Academy: ԻՆչպես հայտնում են ԿԳՆ հասարակության հետ կապերի բաժնից` The development of Knowledge and Innovative ideas ծրագիրի շրջանակում հուլիսի 16-29-ը կազմակերպվելու են 15-օրյա ամառային դասընթացներ աշխարհի տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար։

Ծրագրի կազմակերպիչները կհոգան դասընթացների անցկացման, ուսումնական նյութերի տրամադրման, ուսանողների սննդի և կեցության ծախսերը։ Երևան-Աթենք-Երևան ճանապարհածախսը հոգում են մասնակիցները։ Ամառային դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը և մասնակցության հայտաձևը տեղակայված են http://summerschool.fhw.gr/http://summerschool.fhw.gr կայքէջում։ Հայտերը պետք է լրացնել առցանց՝ մինչև մայիսի 30-ը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---