«Ժողովուրդ». Քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է ՕԵԿ-ը![]() 22 մայիսի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից իրենց հայտնի է դարձել, որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձևավորելու հարցի շուրջ: «ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է «ձևական կոալիցիայի» հիմնական ապացույց` հրաժարվելով որևէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի «վարչապետացուն» Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է: Հավելենք, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Համաձայն մեր տեղեկությունների`ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է`«աչքալուսանք» են տալիս իրար`կրկնելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու»,- գրում է պարբերականը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |