ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն ու ՀՀ ՊՆ-ը քննարկել են 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությունը

ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն ու ՀՀ ՊՆ-ը քննարկել են 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պաշտպանության և անվտանգության Դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակության` Հայաստան կատարած այցի ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 22-ին հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ, ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---