Հովիկ Աբրահամյանը չի համարում, որ «Բարգավաճ Հայաստանը» «Օրինաց երկրի» 2006թ. ճակատագրին կարժանանա24 մայիսի 2012 - 22:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար և խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` հերքել է հավանականությունը, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի մեջ մտնելուց հրաժարվելուց հետո «Օրինաց երկրի» 2006թ. ճակատագրին կարժանանա: Աբրահամյանի խոսքով` դատելով ԲՀԿ հայտարարությունից` կուսակցությունն ընդդիմություն չի դառնա, այլ «կառուցողականորեն կաշխատի»: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն երբեք որևէ մեկի վրա ճնշում չի գործադրել: Ընդ որում հարկ է նշել, որ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ԲՀԿ-ից նախարարները կարող են մնալ կառավարությունում: Լրագրողների այն հարցերին, թե արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա կամ ով կզբաղեցնի ԲՀԿ-ից նախարարների պաշտոնները կառավարությունում, Աբրահամյանը բոլորին առաջարկել է սպասել մինչև մայիսի 31-ը, երբ տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը: 2006 թվականին` այն բանից հետո, երբ «Օրինաց երկիրը» դուրս եկավ իշխող կոալիցիայից, կուսակցությունը լքեցին բոլոր ձեռնարկատեր պատգամավորները, ինչպես նաև կուսակցության մի շարք նախարար-անդամներ: Ինչպես հաղորդում էին որոշ հայկական ԶԼՄ-ներ, դա ՀՀԿ կողմից կուսակցության վրա ճնշման հետևանքն էր: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա Հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին «Որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով»,–ասել է նա ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի Հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները |