Ա. Ցինկեր. Եթե մինչև աշուն լուրերը Քոչարյանի վերադառնալու մասին չհաստատվեն, ապա չեն հաստատվի երբեք

Ա. Ցինկեր. Եթե մինչև աշուն լուրերը Քոչարյանի վերադառնալու մասին չհաստատվեն, ապա չեն հաստատվի երբեք

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հարցում շատը ասեկոսեներն են: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Իսրայելի ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը: Ըստ նրա, լուրերը հիմնականում հիմնված են նրա Մոսկվա այցելությունների ու Պուտինի հետ հանդիպումների վրա: Միայն դրա հիման վրա հայկական ԶԼՄ-ները անընդհատ խոսում են Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, զուգահեռներ անցկացնելով Պուտինի հետ: «Ես զուգահեռներ չեմ տեսնում, քանի որ Պուտինը ոչ մի տեղ էլ իշխանությունից չէր գնացել, նա բոլոր չորս տարիներին կառավարության նախագահն էր, և, ըստ էության, ղեկավարում էր երկիրը: Եթե Քոչարյանը ցանկանա վերադառնալ ակտիվ քաղաքականություն, նա ստիպված է լինելու զրոյից սկսել, իսկ դրա համար ժամանակ է պետք, կուսակցական և ֆինանսական աջակցություն: Ես վստահ չեմ, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որ կառաջադրի նրա թեկնածությունը: Կարծում եմ, եթե մինչև աշուն լուրերը Քոչարյանի վերադառնալու մասին չհաստատվեն, ապա չեն հաստատվի երբեք: Ես նկատի ունեմ 2013թ. նախագահական ընտրությունները»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը:

 Ուշագրավ
---