Գաիգիկ Մինասյան. 7-10 օրվա ընթացքում կներկյացվի Հայաստանի կառավարության նոր կազմը![]() 4 հունիսի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա 7-10 օրվա ընթացքում կներկայացվի ՀՀ կառավարության նոր կազմը: Այդ մասին լրագրողներին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հավաստիացրել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, դրանից հետո, մինչև հունիսի 20-25 խորհրդարանին կներկայացվի կառավարության ծրագիրը; Մինասյանը նկատել է, որ ծրագրի ներկայացումը «շատ հետաքրքիր փուլ» կլինի, քանի որ դրա նկատմամբ վերաբերմունքով պատգամավորները ստիպված կլինեն հստակորեն ընտրել իրենց տեղը քաղաքական դաշտում: Պատգամավորը հավելել է, որ կառավարության ծրագրի ներկայացումից հետո կավարտվի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության ձևավորումը և կսկսվի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու փուլը: Նախորդ շաբաթ ՀՀԿ-ն արդեն առաջադրել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը` ՀՀ վարչապետի պաշտոնում: ![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |