ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարող կոալիցիայում ընդգրկված երեք կուսակցությունները տարբեր գնահատականներ են տարիս իրենց համատեղ գործունեության նպատակահարմարությունը եւ երկարատեւությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ կառավարող կուսակցության պառակտման պատճառ չկա, եւ մինչ օրս չի եղել ոչ մի հարց, որի շուրջ կառավարող կոալիցիայի մասնակիցները փոխհամաձայնության չհանգեն: «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը կարծիք է հայտնել, որ առայժմ վաղ է կանխատեսումներ անել կառավարող կոալիցիայի ապագայի մասին: Նրա խոսքերով` կոալիցիայի ճակատագիրը կորոշվի նրա Խորհրդի նիստում, որն, ըստ ամենայնի, կկայանա սեպտեմբերին: Իր հերթին ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն օրերս հայտարարել է, թե հոկտեմբերին կայանալիք կուսակցության Բարձրագույն մարմնի ժողովում չի բացառվում կառավարող կոալիցիայի գործունեությանը կուսակցության հետագա մասնակցության նպատակահարմարության հարցի քննարկման հնարավորությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---