«Դեպի Աֆրիկյանների տուն» նախաձեռնությունը պաշտպանելու է Աֆրիկայանների տունը քանդումից

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում` Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան քանդման դեմ արտահայտվող մի խումբ քաղաքացիներն այսօր երեկոյան` 18:30-ին, պատրաստվում են այցելել շենք` այն աղբից մաքրելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դեպի Աֆրիկյանների տուն» ֆեյսբուքյան նախաձեռնությունից։ Աֆրիկյանների տունը, որն ընգրկված է հանրապետական նշանակության պատամշակութային հուշարձաների ցանկի մեջ, կառավարության որոշմամբ պետք է քանդվի։ Տան քարերն արդեն համարակալում են` դրանք տեղափոխելու և այլ վայրում վերակառուցելու համար:

«Մենք դեմ ենք պատմական շենքի հաշվին որևէ այլ քաղաքաշինական ծրագրի իրականացմանը: Աֆրիկյանների տունը պետք է մնա իր տեղում և ավելին՝ այն պետք է վերանորոգվի՝ գալիք սերունդներին հասնելու համար»,–նշված է «Մեր քաղաքը » ֆեյբուքյան նախաձեռնության էջում։

Իսկ «Դեպի Աֆրիկյանների տուն» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ իրենք չեն թողնելու Երևան քաղաքի շենքերը քարակույտերի վերածել. «Հիշեցնենք ՀՀ Կառավարությանը և այս տարածքով գայթակղված բիզնեսմեններին, որ մոռացության չենք մատնել մեր արժեքները, որ տեր ենք կանգնելու մինչև վերջ

Գնում ենք ի պաշտպանություն մեր քաղաքի հնագույն շենքերից մեկի, գնում ենք կիսախարխուլ սյուների ծանրությունը մեզ վրա վերցնելու»։

Աֆրիկյանների տունը կառուցվել է 19-րդ դարավերջին և պատկանել Առաքել Աֆրիկյանին: 20-րդ դարասկզբին մինչև բոլշևիկյան հեղափոխությունը շենքն օգտագործվել է որպես քաղաքային ակումբ, որտեղ այցելել են ժամանակի հայտնի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, արտասահմանցի հյուրեր: Աֆրիկյանները եղել են Երևանի ամենահին և մեծահարուստ ընտանիքներից մեկը։ Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի տեղեկություններով, նրանց ջանքերով է 1911 թվականին առաջին անգամ Երևան բերվել խմելու ջուրը։

2004թ. քաղաքապետարանը հուշարձանը համարել է պետական գերակա շահ և տարածքը վաճառել մասնավոր ընկերության:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---