Բաքուն սահմանին դիպուկահարների է տեղակայում «անպարտելի ադրբեջանական» բանակը հայ գյուղացիներից պաշտպանելու համար

Բաքուն սահմանին դիպուկահարների է տեղակայում «անպարտելի ադրբեջանական» բանակը հայ գյուղացիներից պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ շաբաթն է ինչ Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զորամիավորումները գնդակոծում են սահմանամերձ հայկական գյուղերը, ահաբեկելով խաղաղ բնակչությանը, մշտապես դիվերսիոն ու նախահարձակ գործողություններ են կատարում: Միայն անցած շաբաթվա ընթացքում, որոշ տվյալնելով, 25 ադրբեջանցի զինվոր է սպանվել:

Չհաջողված «գործողությունների» արդյունքում իր դիվերսանտների սպանությունը Բաքուն փորձում է արդարացնել տարբեր, երբեմն անհեթեթ պատճառներով: Հիմնականում, բնականաբար, ադրբեջանցի զինվորներն անասելի քանակությամբ «պայթում են ականների վրա», «խեղդվում են Կուր գետում» և նույնիսկ «զոհվում են փլված բետոնե պատի տակ»: Զուգահեռաբար, ադրբեջանական քարոզչությունը փորձում է ամեն ինչում մեղադրել հայկական կողմին: Ադրբեջանական ԶԼՄ-ները մշտապես լի են հաղորդագրություններով այն մասին, թե «ինչպես են հայկական ստորաբաժանումները հարձակվում ադրբեջանական դիրքերի վրա, ունենում են բազում զոհեր, իսկ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներից ոչ սպանված է լինում, ոչ վիրավոր»:

Օրինակ, ահա ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի հաղորդագրությունը. «Հակառակորդը հունիսի լույս 5-ի գիշերը փորձել է առաջ անցնել, որպես քողարկում օգտագործելով տրակտորը: Տրակտորը վնասազերծվել է ադրբեջանական դիրքերից և հայերի առաջխաղացման փորձը կասեցվել է»:

Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին պաշտոնապես կոչ է արել իր ԶԼՄ-ներին տեղեկություններ չտարածել զոհված ադրբեջանցի զինվորների մասին՝ առաջնորդվելով «նման բան լինել չի կարող, որովհետև չի կարող լինել երբեք» կարգախոսով:

Այնուամենայնիվ, երբեմն որոշ ադրբեջանական կայքերում իրական տեղեկություններ են հայտնվում, որ, օրիննակ, Արցախի ու Հայաստանի հետ սահմանին բազմաթիդ ադրբեջանցի դիպուկահարներ կան:

Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց Defence.az ռեսուրսում, որը հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին բազմաթիվ ադրբեջանցի դիպուկահարներ են տեղակայված: Հավանաբար, տեղակայված են պաշտպանելու համար «անպարտելի ադրբեջանականան» բանակը խաղաղ հայ գյուղացիներից ու նենգ հայկական տրակտորներից:

Հավանաբար, ադրբեջանական ղեկավարությունը չի կարողա վերահսկել բոլոր ռեսուրսները, եթե տեղեկատվության արտահոսք այնուամենայնիվ լինում է, և գնալով ավելի դժվար է լինելու Բաքվի համար թոզ փչել միջնորդների ու համաշխարհային հանրության աչքերին և ներկայանալ որպես «հայկական ագրեսիայի» անմեղ զոհեր:

Իսկ ի՞նչ են մտածում «ղարաբաղյան կարգավորման մեջ շահագրգռված» միջնորդներն ու համաշխարհային հանրությունը: Անշուշտ, նրանք չէին կարող լռել ու հայտնեցին իրենց վերաբերմունքը ադրբեջանական սադրանքների հանդեպ, միայն թե շատ դիվանագիտորեն անվանելով դրանք «լարվածություն» շփման գծում և թեթևակի հանդիմանելով միանգամից բոլորին, սահմանափակվեցին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչերով:

Գուցե նրանք նույնպե՞ս կարդում են միայն Բաքվի ղեկավարությանը հսկողության տակ գտնվող ադրբեջանական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
---