Արմեն Աշոտյանը կրթության ոլորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ոսկե հուշամեդալներով և շնորհակալագրերով

Արմեն Աշոտյանը կրթության ոլորտի ներկայացուցիչներին պարգևատրել է  ոսկե հուշամեդալներով և շնորհակալագրերով

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր` հունիսի 11–ին, կրթության և գիտության ոլորտի մի շարք գործիչների հանձնել է պարգևներ: Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են՝Միքայել Հարությունյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի վարիչ, ՏԳԹ դոցենտ, Ժենյա Քալանթարյանը -Երևանի պետական համալսարանի Գրականաության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, ԲԳԴ պրոֆեսոր,Մագդալենա Ջանփոլադյանը -Երևանի պետական համալսարանի Գրականության տեսության ամբիոնի դասախոս, ԲԳԴ, պրոֆեսոր, Սերգեյ Գյուլնազարյանը-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հումանիտար գիտությունների և ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ,

Հրաչյա Գրիգորյանը - Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն:

Կրթության նախարարից շնորհակալագրեր և պարգևներ են ստացել Ալբերտ Գալոյանը`Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դասախոս, ՏԳԹ, դոցենտ, Ռուդոլֆ Վաթինյանը–մանկավարժ-կինոգործիչ, Վրեժ Պետրոսյանը- մանկավարժ-կինոգործիչ:

Նախարարության պատվոգրով է պարգևատրվել նաև Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանող, քանոնահար Նարեկ Ստեփանի Կազազյանը՝ «Եվրոտեսիլ-2012» մրցույթում պատվավոր երրորդ տեղ զբաղեցնելու կապակցությամբ:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---