Բաքվում չեն ժխտում, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն կարող է հարված հասցնել Իրանին Ադրբեջանի ռազմաօդային կայաններից![]() 11 հունիսի 2012 - 21:13 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարող հաստատել կամ հերքել այն փաստը, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն ընդունակ է իրանական միջուկային օբյեկտներին հարված հասցնել Ադրբեջանի տարածքում գտնվող ռազմաօդային կայաններից»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը Իսրայել կատարած պաշտոնական այցի ժամանակ, հաղորդում է «Նաշե կաֆե» իսրայելյան պորտալը: «Բոլոր այդ չստուգված հայտարարությունները ասեկոսեներ են, բայց ես չէի ուզենա ժխտել այդ տեղեկատվությունը: Մենք չէինք ուզենա, որպեսզի Իսրայելը ռմբակոծեր Իրանը, որտեղ մինչև 35 միլիոն էթնիկ ադրբեջանցի է բնակվում, որոնք կարող են տուժել Իսրայելի ՌՕՈՒ օդային հարձակման արդյունքում»,- ասել է Իբրահիմովը: Ավելի վաղ պաշտպանական և տնտեսական թեմաներում մասնագիտացող Foreign Policy ամերիկյան հրատարակությունը հաղորդել է, որ պաշտոնական Բաքուն Իսրայելին թույլատրել է օգտվել ՌՕՈՒ հինգ լքված ռազմակայաններից, որոնք դադարել են գործել ԽՍՀՄ փլուզումից հետո: : ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |