ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԼԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Մշտական եւ կայուն հայ-ամերիկյան առեւտրային հարաբերություններ հաստատելու մասին օրինագծին արդեն աջակցում են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ: Փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է հայկական ապրանքների ԱՄՆ ներկրման հարկերի կրճատում, Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների ինտենսիֆիկացում: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավարության կարծիքով, այդ օրինագծի ընդունումը թույլ կտա նվազագույնի հասցնել Թուրքիայի կողմից շրջափակման պատճառով Հայաստանի տնտեսությանը հասցվող վնասը: «Դատելով շարունակվող տնտեսական բարեփոխումներից եւ շնորհիվ իր ռազմավարական դիրքի, Հայաստանը կարող է դառնալ Կովկասի կոմերցիոն կենտրոնը, իսկ այս օրենքը կօգնի ընդլայնել Հայաստանի առեւտրային հնարավորությունները»,-գտնում է օրինագծի հեղինակ, կոնգրեսական Ջո Նոլենբերգը: Ներկայումս օրինագիծը սպասում է ուսումնասիրության Ներկայացուցիչների պալատի առեւտրի ենթակոմիտեյում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---