ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-8-ը Երեւանում կկայանա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Նա նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 7-8-ը Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների ղեկավարների «կլոր սեղանը»: Ակնկալվում է, որ խորհրդարանականները կքննարկեն, մասնավորապես, սահմանային վերահսկողության եւ կայունության հարցերը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---