Ստամբուլի Մեսրոբյան հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի

Ստամբուլի Մեսրոբյան հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի

PanARMENIAN.Net - Ստամբուլի Մեսրոբյան հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի, գրում է Hurriyet Daily News-ը: Ինչպես հայտնել է Սբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավարը, շենքը թվագրվում է 1900թ.: Մինչ 1983թ. շենքում դպրոց էր գործում, որը փակվեց աշակերտների բացակայության պատճառով: Պատմական թերակղզում գտնվող շենքում երկար տարիներ կոշիկի խանութ էր գործում:

Հյուրանոցից ստացվելիք եկամուտը կփոխանցվի Ստամբուլի հայկական կազմակերպություններին և կօգտագործվի կարիքավորներին աջակցելու համար

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---