ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՅՍՕՐ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի հիմնադիր նիստը, որին հայկական կողմից մասնակցում են ՀՀ էնրգետիկայի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության փոխնախարարները, վրացական կողմից` Վրաստանի վարչապետը, առաջին տիկինը, ինչպես նաեւ երկու երկրներից խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ողջունելով մասնակիցներին` նշել է, որ «այս նախաձեռնությունը նոր որակ կարող է հաղորդել հայ-վրացական քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին»: Նիստի ընթացքում Վրաստանի վարչապետ Զ.Ժվանիան նշել է, որ «այս կազմակերպությունը չի դառնա հերթական սիմվոլիկ կառույց»: Նրա խոսքերով` այդ առումով արդեն կան կոնկրետ ծրագրեր: Վրացական կողմի համանախագահ Բ.Ջուղելիի կարծիքով` ասոցիացիայի հիմնական նպատակն է ստեղծել ընդհանուր անդրկովկասյան շուկա: Նշենք, որ նոյեմբերին ասոցիացիայի համաժողովը տեղի կունենա Հայաստանում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---