ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶՄԱՄԱԿԱՐԴԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնությունների խորհուրդը կնպաստի հայ-ռուսական բազմամակարդակ համագործակցության զարգացմանը, որն ուղղակիորեն կախված է Հարավային Կովկասի կայունությունից, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորումից: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ այսօր հանդիպման ժամանակ հայտարարել է Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով` Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ կպաշտպանի հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, որը կբավարարի հակամարտության երկու կողմերին եւ խնդրի լուծման երաշխիք կհանդիսանա: Տարածաշրջանային հակամարտությունների լուծումը կհամախմբի երկրներին ընդհանուր սպառնալիքի` ահաբեկչության դեմ, նշել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---