ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական երկխոսության շարութնակությունը տարբեր մակարդակներում»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովլեւը: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Ա.Յակովլեւի խոսքերով` հակամարտության կողմերն իրենք պետք է հասնեն հակամարտության փոխընդունելի լուծմանը: «Ռուսաստանը պատրաստ է նրանց ակտիվ աջակցություն ցուցաբերել այդ գործում, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի շրջանակում եւ երեշխավոր դառնալ ձեռքբերված պայմանավորվածությանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Ակնկալվում է, որ երկուշաբթի երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի նաեւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---