Ի.ԱԼԻԵՎ. «ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անթույլատրելի է համարում ետխորհրդային տարածքում գոյություն ունեցող տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ «երկակի ստանդարտների քաղաքականության կիրառումը»: «Բոլոր այդ հակամարտությունները միջազգային հանրության կողմից պետք է դիտարկվեն նույն պրիզմայով»,-հայտարարել է նա Բաքվում` ելույթ ունենալով բարձր մակարդակով ադրբեջանա-մոլդովական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նախագահի կարծիքով, ոչ մի հանգամանքներում չպետք է տարբերակում արվի ղարաբաղյան, աբխազական եւ մերձդնեստրյան հակամարտությունների նկատմամբ մոտեցումներում ու դրանց կարգավորման հարցում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---