Google կորպորացիայի փոխնախագահ Մարիսա Մայերը կգլխավորի Yahoo!-ն

Google կորպորացիայի փոխնախագահ Մարիսա Մայերը կգլխավորի Yahoo!-ն

PanARMENIAN.Net - Yahoo!-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Google կորպորացիայի փոխնախագահ Մարիսա Մայերը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ակնկալվում է, որ Մայերը աշխատանքը կսկսի երեքշաբթի հուլիսի 17-ին:

Մայերը Google-ում համակարգում էր քարտեզագրական և գեոլոկացիոն ծառայությունները և ընկերության հնագույն աշխատակիցներից է: Նա սկսել է աշխատանքը որպես հասարակ ինժեներ: Շուրջ 10 տարում նա դարձել է ամենահաջողակ ղեկավարներից մեկը:

Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր 2012թ. մայիսից Սքոթ Թոմփսոնի սկանդալային պաշտոնանկությունից հետո, որն իր ռեզյումեում սխալ տվյալներ էր ներկայացրել համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում գիտական աստիճանի մասին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---