ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԱՌԵՑՎԵԼ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հետաքրքրվել է նավթատարի անվտանգության իրական աստիճանով: Ինչպես հաղորդում է բրիտանական «Sunday Times» թերթը, խորհրդարանը սկսում է Թուրքիայում եւ Ադրբեջանում «British Petroleum» ընկերության գործունեության հետաքննությունը: Ըստ թերթի վարկածի, հետաքննությունը սպառնում է նվազագույնը շինարարության դադարեցմամբ: Թերթի կանխատեսմամբ, հետաքննության արդյունքում բրիտանական ընկերության նկատմամբ կարող են կիրառվել լուրջ նյութական պատժամիջոցներ, չհաշված այն, որ նա ստիպված կլինի հաշվետու լինել համագործակցող եւ վարկատու ընկերությունների առջեւ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---