ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Մայր Աթոռ սբ. Էջմիածինը հուսով է, որ հայ զինծառայողներին Իրաք ուղարկելու մասին հարցը կստանա այնպիսի լուծում, որով հաշվի կառնվի արաբական երկրներում բնակվող հայերի անհանգստությունը»: Այդ մասին այսօր հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս արեգին Երկրորդը: Նա ավելացրել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ի դեմս Իրաքի թեմի առաջնորդի արդեն հայտնել է իր անհանգստությունը այդ առնչությամբ: Հիշեցնենք, որ Իրաք հայ զինծառայողների ենթադրվող մեկնումը ոչ միանշանակ արձագանք է գտել հայ հասարակության մեջ: Արաբական երկրներում, այդ թվում նաեւ Իրաքում բնակվող հարյուր հազարավոր հայեր դեմ են դրան, քանի որ զգուշանում են իսլամական ծայրահեղականների իրենց դեմ ուղղված պատասխան գործողություններից: Արաբական երկրների հասարակայնությունը նույնպես բուռն է արձագանքել Իրաք հայ զինծառայողներ ուղարկելու մտադրությանը: Հարցը վերջնական լուծում դեռեւս չի ստացել:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---