Հալեպի հայկական թաղամասերում դեռևս հանգիստ է, սակայն բնակիչները պատրաստվում են պատերազմի

Հալեպի հայկական թաղամասերում դեռևս հանգիստ է, սակայն բնակիչները պատրաստվում են պատերազմի

PanARMENIAN.Net - Հալեպի հայկական թաղամասերում դեռևս հանգիստ է, գրում են Facebook սոցցանցի օգտատերերը Հալեպից: Ասվում է նաև, որ հիմնականում փակ են խանութները: Բնակչությունը չփչացող սննդամթերք է ձեռք բերում: Աշխատակիցների և ալյուրի պակասի պատճառով հացի պակաս կարող է զգացվել: Նրանց խորհուրդ են տալիս նաև ջուր կուտակել, ամեն դեպքում իմանալ այն նկուղների ու վայրերի գտնվելու վայրը, որտեղ կարելի է թաքնվել հրթիռակոծության ժամանակ: Նաև յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենան պատրաստի ուսապարկ պահածոներով, չոր հացով, ջրի պաշարով, լապտերով, դանակով և փաստաթղթերով, որը պետք է վերցնել վտանգի դեպքում: Սպասողական վիճակ է տիրում: Քաղաքում շատ են ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ ընդդիմադիր, և մարտական գործողությունները կարող են հասնել հայկական թաղամասերին: Ընդդիմադիրները այսօրվա դրությամբ որոշ առավելություն ունեն մի քանի թաղամասերում: Գաղթականները հավաքվել են քաղաքի դպրոցներում և համալսարանում:

Սիրիայի կառավարական զորքերը շաբաթ օրը սկսել են Հալեպի մի շարք շրջանները մաքրել գրոհայիններից: Այդ մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգի սիրիական կենտրոնի» վրա հղումով:

Ավելի վաղ, Հալեպի իրադարձությունների ականատեսը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ երկու օր առաջ շրջափակված գրոհայինները փորձել են դուրս գալ շրջափակումից, բայց ապարդյուն:

Սիրիական SANA գործակալությունը հայտնում է, որ նախօրեին բանակը նման գործողություններ է կատարել Դամասկոսի արվարձաններում:

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---