ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ԴԵՊԻ ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԻԾ

PanARMENIAN.Net - Հայաստանը մշակել է դեպի Իրան երակթուղու կառուցման երկու նախագիծ, լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: 760 մլն դոլար արժողությամբ առաջին նախագծի համաձայն, երկաթուղին Երասխ կայարանից (Երեւանից 60 կմ դեպի հարավ-արեւելք) կհասնի մինչեւ ք.Մեղրի հայ-իրանական սահմանում (Երեւանից 350 կմ դեպի հարավ-արեւելք): 900 մլն դոլար արժողությամբ երկրորդ նախագիծը ենթադրում է երակթուղու կառուցում Զոդ ավանից (Սեւանա լճի արեւելյան ափին Երեւանից 130 կմ դեպի արեւելք) մինչեւ Մեղրի քաղաք: Երկու տարբերակներն էլ նախատեսում են 60 կմ երկարությամբ երկաթուղու հատվածի շինարարությունը Հայաստանի Մեղրի քաղաքից մինչեւ իրանական Ջուլֆան:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---