Սիրիայում առևանգված հայ երիտասարդին ազատ են արձակել

Սիրիայում առևանգված հայ երիտասարդին ազատ են արձակել

PanARMENIAN.Net - Սիրիայում առևանգված հայ երիտասարդին ազատ են արձակել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում բնակվող սիրիահայ համայնքի ներկայացուցիչը, ով չցանկացավ հրապարակել իր ինքնությունը:

Համաձայն նրա տեղեկությունների` փրկագինը վճարվել է և երիտասարդն այժմ գտնվում է ազատության մեջ: Այն մասին, թե ով է վճարել 20 հազար դոլար փրկագինը` ծնողները, թե Սիրիայի հայ համայնքն էլ է վճարել մի մասը` նա տեղյակ չէր:

Երեկ PanARMENIAN.Net ին հաղորդել էին, որ սիրիացի ապստամբները 22-ամայ Հովսեփ Բալմանուկյանին առևանգել էին Հալեպի ու Լիբանանի սահմանին: Նրանք պահանջում էին 20 հազար դոլար: Համաձայն «Սիրիահայերի ագակցության և օգնության էջի» Սիրիայում գտնվող աղբյուրների` Սիրիայի հայ համայնքը ցանկություն էր հայտնել վճարել գումարի մի մասը` 15 հազար դոլարը:

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---