ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը

ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը դիտարկում է Ասադի ռեժիմի վրա ճնշում գործադրելու բոլոր տարբերակները և չի բացառում Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

«Կարող եմ ասել, որ նախագահը և նրա թիմը չեն բացառում ոչ մի տարբերակ մեր գործընկերների և սիրիական ընդդիմության հետ միասին Սիրիային անհրաժեշտ քաղաքական փոփոխություններ ապահովելու փորձերում»,- ասել է Քարնին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---