Երևանում 45-ամյա կնոջը խեղդամահ են արել

Երևանում 45-ամյա կնոջը խեղդամահ են արել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս օգոստոսի 12-ին ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 30 շենքի 1-ին մուտքի 2-րդ հարկի բնակչուհին տանն է, բայց չի բացում դուռը:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, ոստիկանության օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:

Օգոստոսի 13-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը՝ ըստ որի Լ. Ղազարյանի մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է (պարանոցը մատներով սեղմել են):

Օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---