Բավրա. տաքսիստները հրաժարվում են Երևան գալ, արտասահմանցիները զզվանքով հերթի են սպասում

Բավրա. տաքսիստները հրաժարվում են Երևան գալ, արտասահմանցիները զզվանքով հերթի են սպասում

PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանային Բավրայի անցակետում կրկին հերթեր են գոյացել: «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, ջավախցի Վահե Սարգսյանը 2 օր առաջ անցակետում ժամերով սպասել է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փորձագետը պատմեց, որ բազմաթիվ վարորոդներ ժամերով իրենց հերթին են սպասում: «Մարդիկ այդքան սպասում են, որ ինչ-որ թղթեր լրացնենեն, որոնց իմաստն ընդհանրապես անհասկանալի է: Ուրիշ երկրներում ամեն ինչ անում են, որ գոնե տարվա այս եղանակին, երբ զբոսաշրջիկները երկիր են գալիս, հեշտացնեն մուտքն ու ելքը, իսկ մենք՝ հակառակը: Ամեն անգամ նույն դեմքի արտահայտությամբ արտասահմանցիների եմ տեսնում, էդպիսի զզվանք արտահայտող դեմքով մարդը 2-րդ անգամ հաստատ չի գա մեր երկիր», - ասում է փորձագետը:

PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, փորձագետն ասաց, որ դրանք մեքենայով հանրապետություն մուտք գործելու համար ստորագրվող թղթերնեն, որոնք էլ հերթերի հիմնական պատճառն են:

Հիշեցնենք, որ 2011 թվականին կառավարության որոշման համաձայն՝ վրացական պետհամարանիշներով մեքենաների համար ՀՀ-ում գտնվելու առավելագույն ժամկետ է սահմանվել 15 օրը: Իսկ քանի որ մեքենաներվ Հայաստան եկողների մեծ մասը հենց Վրաստանից է գալիս, վարորդները ստորագրում են այդ 15 օրյա սահմանված ժամկետը չխախտելու մասին վկայող փաստաթղթերը: Սրան էլ գումավում է այն, որ մաքսակետում աշխատակիցների ու համակարգիչների պակաս կա ու գոյանում են հերթերը:

«Մի երկիր, որ զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է հայտարարել, չի կարող նման հերթերով դիմավորել մարդկանց: Լավ, զբոսաշրջիկները մի կողմ. բոլորս շատ լավ գիտենք, որ ջավախահայերի մեծ մասը Երևանում է բժշկի այցելում, ասենք մարդը վատառաղջ է ու պետքէ շտապ Երևան հասնի: Բանը նրան է հասել, որ Ջավախքից Երևան եկող տաքսի չեք գտնի, մարդիկ ուղղակի հրաժարվում են Երևան գալ հենց միայն էտ անիմաստ թղթերը լրացնելու պատճառով», - ասում է փորձագետը:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, սակայն կարծում է, որ այդ փաստաթղթերն ստորագրելը գրեթե ժամանակ չի խլում, պարզապես պետք է մի քանի աշխատող և համակարգիչ ավելացնել և հարցը կլուծվի.«Ես նման առաջարկով արդեն հանդես եկել եմ , դեռ հստակ ոչինչ չի արվել, բայց շուտով այս հարցը կլուծվի, բացի այդ շուտով պատրաստ կլինի նաև հայ-վրացական մեկ այլ անցակետ ևս:Ինչպես գիտեք , դա հայ-վրացական համատեղ նախագիծով կառուցվող անցակետ է է և շուտով կգործի: Այդ անցակետը բացումը, կարծում եմ, վերջնականապես կլուծի խնդիրը և վրաց- հայկական սահմանին էլ հերթերի ականատես չենք լինի » , -PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը: Անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին PanARMENIAN.Net ի թղթակցը փորձեց տեղեկանալ Պատական եկամուտների կոմիտեից: Հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց, քանի որ կոմիտեից հեռախոսազանգերին չեն պատասխանում:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---