Սեքսապաթոլոգ. Ամուսնության տարիքի բարձրացումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգի ներդրմամբ

Սեքսապաթոլոգ. Ամուսնության տարիքի բարձրացումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգի ներդրմամբ

PanARMENIAN.Net - Ամուսնության տարիքի բարձրացումն առանձնապես չի ազդի ժողովրդագրական գործընթացների վրա: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ժողովրդագիր-փորձագետ Ռուբեն Եգանյանը` մեկնաբանելով աղջիկների ամուսնության տարիքը 17-ից 18-ի հասցնելու վերաբերյալ կառավարության օրինագիծը:

«ՀՀ բնակչության վերարտադրությունը կազմում է 60-70%, և մեկ տարվա տարբերությունն էական փոփոխությունների չի բերի: Բացի այդ, նման օրինագիծը ևս մեկ փորձ է կանխելու վաղ ամուսնությունները, մինչդեռ Ռուսաստանում, մահմեդական երկրներում այդ հարցն ավելի սուր է և հրատապ լուծման կարիք ունի»,- ասաց Եգանյանը:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն իր հերթին նշեց, որ ամուսնության տարիքի բարձրացումը պայմանավորված է անցումով 12-ամյա կրթության: «Այժմ դպրոցն ավարտում են արդեն 18 տարեկանում, և ճիշտ չի լինի, եթե աղջիկն ամուսնանա 17 տարեկանում` լինելով դեռևս դպրոցական: Դրա հետ մեկտեղ բժշկական տեսանկյունից մինչև 18 տարեկանը ամուսնանալ խորհուրդ չի տրվում, քանի որ այդ տարիքում հաճախ և' աղջիկը, և' տղան կարող են սեռահասուն չլինել: Կարևոր է, որպեսզի ամուսնության պահին երկուսն էլ թե' հոգեբանորեն, թե' ֆիզիոլոգիապես հասունացած լինեն»,- նշեց նա:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---