18 օգոստոսի 2012 - 10:25 AMT
Պան Գի Մունը քննադատել է Իրանի ղեկավարությանը հակաիսրայելական հայտարարությունների համար

Թեհրան կատարելիք այցից երկու շաբաթ առաջ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է ԻԻՀ ղեկավարությանը, որն օրերս հանդես է եկել հակաիսրայելական հայտարարություններով: Այսպես, ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ հակազդել սիոնիստական ռեժիմին նշանակում է պահպանել ողջ մարդկության իրավունքները և արժանապատվությունը

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է այդ վիրավորական և ատելություն հրահրող հայտարարությունները»,- հաղորդել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Պան Գի Մունը հիշեցրել է իրանցի առաջնորդներին, որ ՄԱԿ կանոնակարգը պահանջում է կազմակերպության անդամ-երկրներից զերծ մնալ սպառնալիքներից կամ ուժի կիրառումից` ուղղված ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը: