ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամկետը հայտնի կդառնա մոտ ժամանակներս, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մենք կարող ենք Ռուսաստանի նախագահի այցելության որոշակի ժամկետներ առաջարկել մեր հայ բարեկամներին: Դա առնչվում է Վ.Պուտինի առաջիկա շաբաթների ժամանակացույցի համաձայնեցմանը», - նշել է Ս.Լավրովը:


 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---